Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին ծննդյան օրվա առթիվ 4 օգոստոսի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին անսպառ երջանկություն, Ձեր ծրագրերի ու նախաձեռնությունների բարեհաջող իրականացում: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր ներդրումը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Բազմաբովանդակ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը մեր երկրների միջև վերջին տարիների ընթացքում աննախադեպ վերելք են արձանագրել: Սա նոր որակ է հաղորդել մեր փոխգործակցությանը և ավելի մերձեցրել մեր բարեկամ ժողովուրդներին: Կասկած չունեմ, որ մեր շարունակական համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստան - ԱՄՆ հարաբերություններն ունենալու են գերազանց ապագա: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք»: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար |