Արմեն Նազարյանը ցանկանում է, որ Երևանում բացվի հայ մարզիկների նվաճումների թանգարան![]() 4 օգոստոսի 2012 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ըմբշամարտի հունահռոմեական ոճում Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի հաղթող և աշխարհի եռակի չեմպիոն Արմեն Նազարյանը ցանկանում է, որ Երևանում բացվի հայ մարզիկների նվաճումների թանգարան: Նա խոստովանեց, որ մեծ սիրով անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական ոսկե մեդալը, որը նվաճել է 1996 թվականի Ատլանտայի խաղերին, կնվիրի այդ թանգարանին: Նրա կարծիքով, Լոնդոնի Օլիմպիական խաղերում հայ ըմբիշներն ունեն հնարավորություն մեդալներ նվաճելու: «Ես Օլիմպիադայի ժամանակ տրամադրվել էի, որ անպայման հաղթելու եմ: Մեր ըմբիշներին էլ է անհրաժեշտ Օլիմպիական խաղերում հանդես գալ ողջ հնարավորություններով, պետք է այնպես գործել գորգի վրա, որ հետո իրենք էլ զարմանան: Նրանք պետք է կռվեն մինչև վերջին վայրկյանը`պայքարելով ցանկացած միավորի համար»,- գտնում է Նազարյանը: Բուլղարիայի կազմում լոնդոնյան խաղերի 60 կգ քաշային կարգում հանդես է գալու նաև նրա սանը, և Նազարյանը նրանից մեդալի սպասելիքներ ունի: Իսկ հայ ըմբիշներից, ըստ նրա, մեդալներ կարող են նվաճել Արթուր Ալեքսանյանն (96 կգ) ու Արսեն Ջուլֆալակյանը(74 կգ): Հայաստանի միակ Օլիմպիական չեմպիոնի խոսքով, հայ ծանրորդներին Օլիմպիադայում լավ հանդես գալ խանգարել են և քաշի հետ կապված խնդիրները, և հոգեբանական անպատրաստվածությունը, սակայն վերջնական գնահատականը պետք է մարզիչները տան: Նազարյանը ևս մեկ անգամ անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու է որոշել հանդես գալ Բուլղարիայի դրոշի տակ. «Ես շատ եմ սիրում իմ երկիրը և ամեն ինչ արել եմ նրա համար: Սակայն Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո մեր երկրի կառավարությունը ինձ չգնահատեց, ու ես որոշեցի լքել Հայաստանը: Միայն 2001 թվականին են ինձ առաջարկել վերադառնալ Հայաստան, սակայն իմ պահանջները չեն բավարարվել»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |