ՀԱԿ 3 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հետապնդումը պաշտոնապես չի դադարեցվել 4 օգոստոսի 2012 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի ձերբակալված երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը չի դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը չի ծանուցել այդ մասին հետաքննության ենթականերին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ակտիվիստներից մեկը` Արեգ Գևորգյանը: 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է ՀԱԿ ակտիվիստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: 2012-ի հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած վճռի դեմ, ըստ որի` ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա ազատազրկման: Շաբաթ օրը հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է ընդունել Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ դրա համար հիմք է ծառայել հանցագործության մեջ նրանց մասնակցության ապացույցների բացակայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |