Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ![]() 7 օգոստոսի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 96 կգ քաշայինների պայքարի 1/8 եզրափակչում Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը հանդիպեց իտալացի Դաիգորո Տիմոնչինիին: Հայ ըմբիշը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց երկու մրցափուլերում: Առաջին մրցափուլում Ալեքսանյանն անհամեմատ ակտիվ էր ու կարողացավ այն ավարտել իր օգտին` հաղթելով 1:0 հաշվով: Երկրորդում էլ նա հիանալի գործեց պարտերում և վաստակեց 2 միավոր: 1/4 եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ղասեմ Ռեզաեին (Իրան), որը հաղթել է Չենկ Իլդիմին (Թուրքիա): 66 կգ քաշայինների որակավորման փուլում Հովհաննես Վարդերեսյանը երկու մրցափուլերում զիջել է կորեացի Կիմ Հուեոնվուին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |