Հայաստանի ֆուտբոլի հավաքականը օգոստոսի 13-ից կնախապատրաստվի Բելառուսի դեմ խաղին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը օգոստոսի 13-ից կնախապատրաստվի Բելառուսի դեմ խաղին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը ակադեմիայում՝ նախապատրաստվելով օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Դինամո», Ռուսաստան), Արթուր Հարությունյան («Շիրակ»), պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Լևոն Հայրապետյան («Լեխիա» Լեհաստան), Հրայր Մկոյան («Շիրակ»), Վալերի Ալեքսանյան («Սանաթ Նաֆթ», Իրան), Արտակ Եդիգարյան («Մետալուրգ», Դոնեցկ), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»):

Կիսապաշտպաններ. Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ», Դոնեցկ), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան, («Շախտյոր», Դոնեցկ), Գևորգ Ղազարյան («Մետալուրգ», Դոնեցկ), Դավիթ Մանոյան, («Կուբան», Ռուսաստան), Արաս Օզբիլիս ( «Այաքս», Հոլանդիա), Զավեն Բադոյան, (ԲԱՏԵ», Բելառուս), Արթուր Յուսպաշյան ( «Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան ( «Փյունիկ»), հարձակվողներ. Յուրա Մովսիսյան, («Կրասնոդար», Ռուսաստան), Մարկոս Պիզելի ( «Կուբան», Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---