Ստամբուլի «Վարդանանց» երգչախումբն ավարտեց իր հայաստանյան ելույթները![]() 8 օգոստոսի 2012 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» կապակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը: Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, համերգին հնչեցին հայ մեծանուն դասականների և աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Պոլսո Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համերգի կազմակերպման համար, նշեց, որ «Վարդանանց» երգչախումբը մասնակցելով «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին` դրեց իր անմոռանալի կնիքը և բարձր պահեց պոլսահայության պատիվը: Նա պատմեց, որ երգչախմբի անդամների մի մասն առաջին անգամ է Հայաստանում և, որ նրանք հիացած են ու բառերով չեն կարող արտահայտել իրենց զգացումները: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Արդեն մի քանի ամիս է, ինչ «Իմ Հայաստան» փառատոնը տարերքի մեջ է և ընդունել է 40-ից ավելի խմբեր, սակայն այսպիսի պատկառելի խումբ, այսպիսի պատկառելի առաջնորդությամբ չէինք ունեցել: Երգչախմբի բաձրարվեստ կատարումները թողեցին մեծ տպավորություն և բոլորիս հոգին հոգեպարար, հոգեշունչ երաժշտությամբ այս գիշեր խաղաղվեց»: Նախարարը խորին շնորհակալություն հայտնեց պոլսահայությանը՝ Պոլսում հայկական ավանդույթներն ու սովորույթները պահպանելու համար, և բարձր գնահատեց «Վարդանանց» երգչախմբի անդամների փայլուն ու բարձրարվեստ կատարումները: Այնուհետև նախարարը երգչախմբի ղեկավար Ատրուշան Հալաջյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով, իսկ երգչախմբի դաշնակարուհի, երգեհոնահարուհի Լուսի Գահվէճիօղլուին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր` ազգանվեր գործունեության, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ավանդի համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |