«Սուխոյ» ընկերությունը ձեռնամուխ է եղել նորագույն ռադարի հետ T-50 5-րդ սերնդի կործանիչի թռիչքային փորձարկումներին![]() 8 օգոստոսի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Սուխոյ» ընկերությունը ձեռնամուխ է եղել նորագույն ռադարի հետ T-50 5-րդ սերնդի ինքնաթիռի թռիչքային փորձարկումներին: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով «Սուխոյ» ընկերության մամլո ծառայությունը: «Т-50-3 փորձնական նմուշի ցամաքային և թռիչքային փորձարկումների ընթացքում ռադիոլոկացիոն համակարգի «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» ռեժիմների աշխատանքի ստուգման ժամանակ ստացվել են զգալի և կայուն արդյունքներ ավիացիոն տեխնիկայի լավագույն նմուշների առկա հնարավորությունների մակարդակում»,- ասվում է հաղորդագրությունում: T-50 5-րդ սերնդի կործանիչի առաջին փորձնական խմբաքանակը ՌԴ ՌՕՈՒ կմտնի 2013-ին, այդ ինքնաթիռների սերիական արտադրությունը կսկսվի 2015-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |