Սեդրակ Մամուլյան. Թոնիրը ոչ թուրքական է, ոչ ադրբեջանական, այն հայկական է

Սեդրակ Մամուլյան. Թոնիրը ոչ թուրքական է, ոչ ադրբեջանական, այն հայկական է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին Ծաղկունք գյուղում կնշվի «Նավասարդ-Թոնրատուն» փառատոնը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց «Սերունդ հայապահպան միավորում» ՀԿ նախագահ Հայկ Չոբանյանը, հայոց ազգային տոնացույցն այնքան էլ հագեցած չէ, ուստի այս տոնը ևս իր արժանի տեղն է գրավել այդ օրացույցում: «Փառատոնը նվիրված է 4504 տարի առաջ Հայկ նահապետի տարած հաղթանակին Բելի հանդեպ, ուստի փառատոնը կմեկնարկի Երևանում օգոստոսի 11-ին` առավոտյան 9:30-ին Հայկի արձանի մոտից: Այնուհետև կշարժվենք Ծաղկունք և 12:30 փառատոնը կմեկնարկի թոնիրների մոտ: Նավասարդը Հայաստանում նշվում է արդեն հինգերորդ տարին»,- հաղորդեց նա:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն իր հերթին պատմեց, որ ութ թոնիրներից յոթում արդեն պատրաստված ուտեստներ կլինեն, իսկ ութերորդը կվառվի Արագածից բերված կրակով և դրանում միայն լավաշ կպատրաստվի: «Մենք որոշեցինք անցկացնել «Նավասարդ-Թոնրատուն» փառատոնը, որպեսզի բոլորն իմանան, որ թոնիրը հայկական օջախն է, այն ոչ թուրքական է, ոչ վրացական, ոչ էլ ադրբեջանական, թոնիրը հայկական է և դրանում հայկական լավաշ են թխել միշտ: Փառատոնի ամենակարևոր ուտեստը քաշիգան է, որը հարիսայից տարբերվում է նրանով, որ չի խառնվում, բաղադրությունը նույնն է»,- նշեց նա` հավելելով, որ կպատրաստվեն թոնրի վրա և թոնրի մեջ եփվող ավանդական տոնական ուտեստներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---