Տիգրան Հակոբյան. «Նավասարդ-Թոնրատուն» փառատոնը Ծաղկունք գյուղում մեծ տոն կդառնա գյուղացիների համար![]() 8 օգոստոսի 2012 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Նավասարդ-Թոնրատուն» փառատոնը Ծաղկունք գյուղում մեծ տոն կդառնա գյուղացիների համար: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում պատմեց «Դար» հիմնադրամի նախագահ Տիգրան Հակոբյանը, «Նավասարդ-Թոնրատուն» փառատոնի համար ընտրվել է Ծաղկունք գյուղը, քանի որ այն բավական խուլ վայրում է գտնվում, և բնակիչները հնարավորություն կստանան հաղորդակցվելու այլ քաղաքների և գյուղերի բնակչության հետ և իրենց մասնակցությունը բերել փառատոնին: «Գյուղում նաև վերջերս եկեղեցի է կառուցվել և սքանչելի բնություն է, որը շատ հարմար է այդ գեղեցիկ տոնակատարության համար»,- հավելեց նա: Ծաղկունք գյուղում անցկացվելիք փառատոնը նվիրված է նաև Հայ գրատպության 500-ամյակին, ուստի փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հայ գրատպության պատմությանը նվիրված դասախոսություն: Կցուցադրվեն նաև երեք փաստագրական ֆիլմեր` «Տիգրան Մեծ», «Նեմրութ» և ժայռապատկերների պատկերագրությանը նվիրված ֆիլմ: Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև տոնական համերգ, իսկ գյուղի դպրոցականները Նավասարդյան խաղեր կանցկացնեն: Փառատոնին մասնակցում են ազգագրական համույթներ, մարզական ու մշակութային կազմակերպություններ: Փառատոնի հովանավորը «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամն է: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |