Բրիտանացիները հավաքել են 7.83 մլն ֆունտ, որպեսզի վերագնեն Մանեի նկարը![]() 8 օգոստոսի 2012 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական հիմնադրամները և մասնավոր անձիք հավաքել են 7.83 մլն ֆունտ ստերլինգ, որպեսզի վերագնեն Ֆաննի Կլաուսի դիմանկարը, որտեղ 1868թ Էդուարդ Մանեն պատկերել է իր կնոջ ընկերուհուն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է BBC-ն: Որպեսզի նկարը մնա Մեծ Բրիտանիայում Heritage Lottery Fund-ը տրամադրել է 5,9 մլն, The Art Fund-ը` 850 հազար, իսկ մնացած 1,08 մլն ֆունտը 8 մասվա ընթացքում նվիրաբերել են տարբեր ընկերություններ և մասնավոր անձիք: Այսպիսով, հավաքված գումարի շնորհիվ Ֆաննի Կլաուսի դիմանկարը, որը գնվել է 1884թ` նկարչի մահից անմիջապես հետո և տարվել Մեծ Բրիտանիա, այնտեղ էլ կմնա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |