ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀԱՅ ՉԷ՞27 դեկտեմբերի 2004 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին, Յու.Տիմոշենկոյի մամլո ասուլիսի ժամանակ «սարսափած ադրբեջանցի լրագրողուհին հարցրել է Տիմոշենկոյին, ճիշտ է արդյո՞ք, որ նա հայկական արմատներ ունի»: Համառորեն շրջանառվող լուրերի համաձայն Տիմոշենկոյի օրիորդական ազգանունը Գրեգյան է (Գրիգորյանի կրճատ ձեւը): Ինքը Տիմոշենկոն հերքել է այդ լուրերը: «Հայրական կողմից բոլորը մինչեւ 10 պորտ լատիշներ են, իսկ մայրական կողմից` բոլորը ուկրաինացիներ»,-ասել է նա: Այդ մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»: Ճիշտ է չպարզաբանված է մնացել, արդյոք դա փորձ էր ինչ-որ կերպ ցրելու հիշատակված «սարսափը», թե լատիշների մոտ իրոք ընդունված է հիշել նախնիների 10 սերունդ: Տարօրինակ օրինաչափությամբ վերջին ժամանակների բոլոր հայտնի հեղափոխականներին Սահակաշվիլուց մինչեւ Տիմոշենկո «կասկածում են» հայկական արմատներ ունենալու մեջ: Սակայն իրենք հեղափոխականները դեռեւս հրաժարվում են նման ենթադրություններից: Մայրական կողմից իր հայության մեջ առայժմ խոստովանել է միայն Զ.Ժվանիան: Եվ այնուամենայնիվ հատկապես տպավորվողները դեռեւս սարսափում են լոկ լուրերից: Վալերիանայի կաթիլներ է պետք ընդունել, հարգելիներ: Մեր հարեւանների կոնսպիրատորական խնայատուփի համար ավելացնենք եւս մեկ սարսափելի փաստ: Առաջին մարդը, որ հիշատակվում է պատմական աղբյուրներում որպես հայ, ոմն Խալդիտան է: Ինչպես հաղորդում է պարսից արքա Դարեհ I-ը իր արձանագրության մեջ, մեր ձեռներեց հայրենակիցը` իրեն ներկայացնելով որպես Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսոր, կազմակերպել էր Բաբելոնում ժողովրդական հեղափոխություն պարսկական տիրապետության դեմ: Չստուգված տվյալների համաձայն Շամիրամի այգիներում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, նա նույնպես պնդում էր, թե հայ չէ: Ավանդույթ է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |