Դավիթ Հայրապետյանը դուրս է եկել օլիմպիական բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ![]() 9 օգոստոսի 2012 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (Ռուսաստան), ով հանդես է գալիս մինչև 49 կգ քաշային կարգում, դուրս է եկել օլիմպիական բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ: Հայրապետյանը քառորդ եզրափակչում 19:11 հաշվով հաղթանակ է տարել թուրք Ֆերհատ Պեհլիվանի նկատմամբ: Հայրապետյանն ակտիվ է գործել և երրորդ ռաունդում մրցակցին ենթարկել նոկդաունի և կարողացել հասնել համոզիչ հաղթանակի: Կիսաեզրափակչում, որը տեղի է ունենալու օգոստոսի 10-ին, Հայրապետյանը մրցելու է Կաեո Պոնգպրայունի (Թայլանդ) հետ: Նույն օրը ռինգ է դուրս գալու նաև Միշա Ալոյանը և մրցելու Տուգսցոգտ Նյամբայարի հետ: Օլիմպիադայի եզրափակիչ մենամարտերը կայանալու են օգոստոսի 11-12-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |