Նոր Զելանդիայի հավաքականի «Օլիմպիական տանը» հրդեհ է բռնկվել![]() 9 օգոստոսի 2012 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, երեկ հրդեհ է բռնկվել Նոր Զելանդիայի հավաքականի «Օլիմպիական տանը», որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում: Մարզիկների կողմից բաց հարթակում խորոված պատրաստելու ընթացքում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հրշեջները տարհանել են շուրջ 700 հոգու և չեզոքացրել կրակը: Միջադեպը տեղի է ունեցել նորզելանդական պատվիրակության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ, որտեղ հավաքվել են մի քանի հարյուր հոգի: Ինչպես ենթադրում է ոստիկանությունը, որը հետաքննում է միջադեպը, հրդեհն առաջացել է գազի բալոնների պայթյունի հետևանքով, որոնք օգտագործվել են խորովածի պատրաստման ժամանակ: Ըստ ունեցած տեղեկատվության, տուժածներ չկան: Միջադեպից հետո շենքը փակել են, բայց բացառված չէ, որ այն կբացվի 2012-ի Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |