Օլիմպիական խաղեր: Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակչում կմրցի Ամադոր Էսկոբար Բրանդոնի հետ

Օլիմպիական խաղեր: Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակչում կմրցի Ամադոր Էսկոբար  Բրանդոնի հետ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Օլիմպիական խաղերում ելույթ են ունենալու ազատ ոճի ըմբիշները: 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցն է լինելու Ամադոր Էսկոբար Բրանդոնը (Հոնդուրաս):

Օգոստոսի 10-ին մինչև 80 կգ քաշային կարգում հանդես է գալու նաև թաեքվանդիստ Արման Յերեմյանը: 1/8 եզրափակչում նա ուժերն է չափելու Սեբաստյեն Միչաուդի (Կանադա) դեմ:

Օգոստոսի 11-ին մրցասպարեզ է դուրս գալու Հաջիմուրադ Նուռմագոմեդովը (84 կգ), իսկ Օլիմպիական խաղերի փակման օրը` Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը (66 կգ):

Լոնդոնյան խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 3 մեդալ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն (96 կգ) ու ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---