10 օգոստոսի 2012 - 10:22 AMT
Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի պաշտոնում Քոֆի Աննանի կարող է փոխարինել Ալժիրի նախկին ԱԳ նախարար Լահդար Բրահիմին

Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի պաշտոնում Քոֆի Աննանի ամենահավանական փոխարինողը կլինի Ալժիրի Արտաքին գործերի նախարար Լահդար Բրահիմին: Այս մասին հաղորդում են ՄԱԿ-ում Associated Press-ի անանուն աղբյուրները: Այլ թեկնածուների թվում են ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանան և Իսպանիայի նախկին ԱԳ նախարար Միգել Մորատինոսան:

Բրահիմին հայտնի պաշտոնաթող քաղաքական և հասարակական գործիչների թվում է, ովքեր խորհրդակցություններ են անցկացնում ՄԱԿ-ում` խաղաղության պահպանման հարցերով: Այդ խմբում է ներառված նաև Նելսոն Մանդելան: