Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից օգոստոսի 9-ը փոխադրվել է 23 հազար 600 ուղևոր

Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից օգոստոսի 9-ը փոխադրվել է 23 հազար  600 ուղևոր

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 9-ը տեղափոխվել է 23 600 ուղևոր:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են «ՀԿԵ» ՓԲԸ լրատվական ծառայությունից, դա 12,2%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր մոտ 21 հազար ուղևոր:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 9-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 34 899 տոմս, ինչը 26,3%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 27,6 հազար տոմս:

Միջինը օգոստոսի 5-ից օրական Բաթումի ուղևորվում է 500 մարդ, այն պարագայում, երբ հուլիսի 12-ին այս ցուցանիշը կազում էր 200, հուլիսի 15-ից սկսած՝ 300, իսկ հուլիսի 20-ից՝ 400 ուղևոր: Իսկ Երևան-Բաթումի-Երևան ուղղություններով օգոստոսի 5-ից սկսած օրեկան տեղափոխվում է 900 ուղևոր:

Ավելացել է նաև վագոնների քանակը գնացքների կազմում: Ներկա պահին այն կազմում է 14 վագոն, իսկ օգոստոսի 4-ին և 6-ին՝ 16 վագոն:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---