Մասնագետները կհամեմատեն Վան Գոգի բնանկարի վրա գտած մազի ԴՆԹ-ն նրա հետնորդների ԴՆԹ-ի հետ

Մասնագետները կհամեմատեն Վան Գոգի բնանկարի վրա գտած մազի ԴՆԹ-ն նրա հետնորդների ԴՆԹ-ի հետ

PanARMENIAN.Net - ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց կտա, թե պատկանում է արդյոք «Քաջվարդերով բնանկար» կտավը, որը վերագրվում է Վինսենտ Վան Գոգին, հոլանդացի նկարչի վրձնին: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով The Daily Telegraph-ը: Դրա համար մասնագետները կտավի վրա գտած մազի ԴՆԹ-ն կհամեմատեն նրա կենդանի հետնորդների ԴՆԹ-ի հետ:

Ինչպես նշում է ռեստավրատոր Էսթեր Մոնիկը, որը մազը հանել է կտավից, այն այնքան խորն է գտնվել ներկերի շերտի տակ, որ գրեթե առանց կասկածների պատկանում է նկարչին: Շիկակարմիր մազն ունի 8 սմ երկարություն:

Եթե պարզվի, որ «Քաջվարդերով բնանկարը» իսկապես Վան Գոգն է նկարել, ապա կտավի արժեքը կկազմի 39 մլն ֆունտ ստերլինգ (ավելի քան 60 մլն դոլար):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---