ԵՄ խորհրդական. Իրանական գազի արտահանման էմբարգոն բացասական ազդեցություն կթողնի հենց Եվրոպայի վրա

ԵՄ խորհրդական. Իրանական գազի արտահանման էմբարգոն բացասական ազդեցություն կթողնի հենց Եվրոպայի վրա

PanARMENIAN.Net - Իրանական գազի հնարավոր էմբարգոն ամենամեծ բացասական ազդեցությունը կթողնի հենց Եվրոպայի վրա, հինգշաբթի օրը Trend-ին է ասել ԵՄ տնտեսական խորհրդատու Մեհրդադ Էմադին:

«Եթե իրանական գազի արտահաման էմբարգո ընդունվի, Եվրոպան մեծապես կտուժի դրանից, քանի որ վերջինս այդ երկրի հետ կապված է գազի վերաբերյալ մեծ գործարքներով»,-ասել է նա:

Տարածաշրջանում Իրանը գազ հանույթի ցուցանիշով Քաթարից ու Սաուդյան Արաբիայից հետո առաջինն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---