Օլիմպիական խաղեր. Արման Յերեմյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ![]() 10 օգոստոսի 2012 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հայատսանի ներկայացուցիչ Արման Յերեմյանը Օլիմպիական խաղերի թաեքվանդոյի մրցաշարում մինչև 80 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում հանդիպեց հոլանդացի Թոմի Մոլլետին: Հայ մարզիկն առաջին ռաունդը սկսեց բավական ակտիվ ու միանգամից նետվեց գրոհի` հաղթելով 3:0 հաշվով: Երկրորդում նակրկին ավելի լավ տեսք ուներ, քան մրցակիցը և կրկին առանց միավոր տալու հաղթեց` 2:0: Վերջին` երրորդ ռաունդում, Յերեմյանը չնայած պարտվեց 1:4 հաշվով, բայց սա չխանգարեց նրան դուրս գալ կիսաեզրափակիչ: Հայ թաեկվանդիստը հաղթեց ընդհանուր 6:4 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ: Յերեմյանը կիսաեզրափակիչում կհանդիպի Էդուարդո Կրիսմանիչ (Արգենտինա)- Ահմադ Բահավի (Աֆղանստա) զույգի հաղթողի հետ: Մինչ այս, Յերեմյանը 1/8 եզրափակչում հաղթանակ էր տոնել Սեբաստյեն Միչաուդի (Կանադա) նկատմամբ: Նշենք, որ այս մարզաձևը Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 2000 թվականից: Յերեմյանն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին թաեքվանդիստն է, որ մասնակցում է Օլիմպիադային: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |