Օլիմպիական խաղեր. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը պայքարը կսկսի որակավորման փուլից

Օլիմպիական խաղեր. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը պայքարը կսկսի որակավորման  փուլից

PanARMENIAN.Net - Այսօր՝ օգոստոսի 11-ին, Լոնդոնի Օլիմպիական խաղերում ելույթ կունենա Հայաստանի հավաքականի նախավերջին ներկայացուցիչը: Ազատ ոճի հավաքականից հանդես կգա մինչև 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը:

Նա կմեկնարկի որակավորման փուլից: Այստեղ Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը կլինի Յուսուպ Աբդուսալոմովը (Տաջիկստան):

Օլիմպիական խաղերի վերջին օրը՝ օգոստոսի 12-ին, ելույթ կունենա նաև մեկ այլ ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ):

Հայաստանի հավաքականից Օլիմպիական արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---