Տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողովի առաջին նիստը11 օգոստոսի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողով: Ինիպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, հանձնաժողովի կազմում ընդգրկված են մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների, ինչպես նաև երիտասարդական հասարակական և հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տարոն Մարգարյանը նշել է, որ հանձնաժողովի անդամներից ակնկալում է ակտիվ մասնակցություն և նոր ենթաճյուղերի ձևավորում բուհերում և կազմակերպություններում` ընդգրկելով երիտասարդության առավել լայն շերտեր, ինչը կապահովի մայրաքաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ երիտասարդության տեսակետների և առաջարկների առավել ամբողջական դիրքորոշումը: «Եթե նախկինում քաղաքաշինական խորհրդում ընդգրկված էին միայն ճարտարապետներ, ապա այսօր ձևավորված է 6 հանձնաժողով, այդ թվում նաև ձեր հանձնաժողովը, և վստահ եմ, որ այդ հաձնաժողովներից յուրաքանչյուրն իր լուրջ դերակատարումը կունենա համաքաղաքային նշանակության ծրագրերն առավել համակողմանի դիտարկելու և դրանք կյանքի կոչելու հարցում»,-ասել է քաղաքապետը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |