«Հայկական ժամանակ». Հրաչ Քեշիշյանն արդեն «Արմենիա» հեոուստաընկերության գործադիր տնօրենն է

«Հայկական ժամանակ».  Հրաչ Քեշիշյանն արդեն «Արմենիա» հեոուստաընկերության գործադիր տնօրենն է

PanARMENIAN.Net - Թեթրի տեղեկություններով, շուրջ 15 օր առաջ ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը նշանակվել է «Արմենիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն։ Մինչ այս նշանակումը նա «Արմենիա»–ի գլխավոր պրոդյուսերն էր։ Թերթի թղթակցին Հրաչ Քեշիշյանի հետ կապվել չի հաջողվել , իսկ հեռուստաընկերությունից ասել են, որ նա արձակուրդում է՝ միաժամանակ հաստատելով, որ նոր գործադիր տնօրենը Քեշիշյանն է։ «Ի դեպ, «Արմենիա»–ն կարծես լուրջ փոփոխությունների փուլ է թևակոխել։ Համենայնդեպս, բացի նոր գործադիր տնօրենից (ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Մկրտչյանը), այստեղ էլի մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել՝ մասնավորապես ղեկավար կազմում», - գրում է թերթը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---