«Տամպլիերների միաբանությունը» պահանջում է նորվեգացի քաղաքական գործիչներից ազատ արձակել և արդարացնել Բրեյվիկին

«Տամպլիերների միաբանությունը» պահանջում է նորվեգացի քաղաքական գործիչներից ազատ արձակել և արդարացնել Բրեյվիկին

PanARMENIAN.Net - Նորվեգացի քաղաքական գործիչները և թերթերի խմբագիրները երկուշաբթի երեկոյան էլեկտրոնային փոստով նամակ են ստացել` ստորագրված «Տամպլիերների միաբանության» ղեկավարի տեղակալի կողմից, որում նա սպառնացել է և պահանջել ազատ արձակել ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք պահանջում ենք արդարացնել մեր հրամանատարին և նրա գործողություններն անհրաժեշտություն ճանաչել այս պատերազմում»,- մեջբերում են ԶԼՄ-ները նամակից մի հատված: Նամակի վերջում հեղինակը պահանջներ է առաջադրում, որոնք շատ նման են նրանց, որոնք առաջադրել էր Բրեյվիկը ձերբակալությունից հետո և դատարանում: Այդ պահանջները չկատարելու դեպքում հեղինակը սպառնում է ոչնչացնել երկրի «հասարակության վերնախավը»:

Նամակներ ստացած քաղաքական գործիչները լրագրողներին խոստովանել են, որ դրանք լուրջ են ըդնունել և անհանգստացած են սպառնալիքներով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---