14 օգոստոսի 2012 - 14:22 AMT
Օլիմպիադայում անվտանգություն ապահովելուց հետո բրիտանական բանակից կպահանջվի երկու տարի սովորական ռեժիմին անցնելու համար

Լոնդոնի Օլիմպիադայի անվտանգության ապահովման մեջ ակտիվ մասնակցություն ունեցած բրիտանական բանակից կպահանջվի շուրջ երկու տարի, որպեսզի վերադառնա ծառայության կրելու սովորական ռեժիմին, երեքշաբթի օրը The Guardian թերթին հայտարարել է Օլիմպիական խաղերի ժամանակ ռազմական պլանավորման պատասխանատու, փոխգնդապետ Պիտեր Դոլբին:

Նրա խոսքով, Օլիմպիադայում անվտանգության ապահովման գործողություններում ընդգրկվել են այնքան շատ զինվորականներ, որ հիմա նրանք չեն կարող արագ վերադառնալ ծառայություն կրելու սովորական ռեժիմին: