Պարբերական. Նորվեգիայի վարչապետը պետք է հեռանա պաշտոնից` Անդերս Բրեյվիկի հանցագործությունը կանխել չկարողանալու համար![]() 14 օգոստոսի 2012 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի խոշորագույն պարբերականներից մեկը` «Վենդերս գանգը» քննադատական հոդված է հրապարակել երկրի վարչապետ Յենս Ստոլենբերգի հասցեին` կոչ անելով նրան հրաժարվել իր պաշտոնից: Ինչպես գրում է «Ռոսբալթը»` հղելով հոդվածին, հենց Ստոլբերգն է պատասխանատու այն սխալների համար, որոնք ոստիկանությունը թույլ էր տվել 2011-ի հուլիսի 22-ին ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին չեզոքացնելու օպերացիայի ժամանակ: Ավելի վաղ Ստոլենբերգը ներողություն է խնդրել երկրի անվտանգության համակարգում աշխատանքային թերությունների համար, որոնք թույլ չտվեցին կանխել ահաբեկչությունները: Նախօրեին հրապարակվել է ահաբեկչության հետաքննության վերաբերյալ հատուկ հանձնաժողովի 500-էջանոց զեկույցը: Ըստ այդմ, ահաբեկչությունից կարելի էր խուսափել օրինապահ մարմինների գործողությունները գրագետ կազմակերպելու և իրականացնելու պարագայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |