Առաջին Sukhoi Superjet-100-ը լրացուցիչ մշակման կարիք ունի, կարծում են «Արմավիայում»

Առաջին Sukhoi Superjet-100-ը լրացուցիչ մշակման կարիք ունի, կարծում են «Արմավիայում»

PanARMENIAN.Net - Առաջին Sukhoi Superjet-100-ը հանձնվել է «Արմավիա» ավիաընկերության կողմից և արդեն երկու ամիս գտնվում է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության տրամադրության տակ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել են «Արմավիա» ավիաընկերությունում: «Ընկերությունը ցանկություն չունի ետ վերցնել ինքնաթիռը, քանի որ տվյալ պահին այն տնտեսապես շահութաբեր չէ»,- նշել են ավիաընկերությունում:

Պետք է նշել, որ ողջ աշխարհում առաջին նոր ինքնաթիռները լրացուցիչ մշակման կարիք ունեն: «Արմավիա» ընկերությունը մեծ չէ, ուստի չի կարող կրել այդ ինքնաթիռի լրացուցիչ մշակման ծախսերը»,- հավելել է ազգային ավիափոխադրողի զրուցակիցը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները, Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան», որը դարձել է ռուսական Sukhoi Superjet-100 ինքնաթիռների առաջին գնորդներից, «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» արտադրող-ընկերությանը առաջին ինքնաթիռի դիմաց պարտք է մնացել ավելի քան 4 մլն դոլար:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում,«Արմավիայում» հույս և վստահություն են հայտնել այն մասին, որ «Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ճիշտ կկողմնորոշվի տվյալ հրացում»:

Ավելի վաղ Մեդվեդևը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 15-ը մշակել «Արմավիա» ընկերության «Սուպերջեթ-100» ինքնաթիռի շահագործման վերաբերյալ որոշում:

«Սուխոյում» ընդգծել են, որ «Արմավիան» չի վճարել նաև ինքնաթիռի պահեստամասերի և աշխատանքների համար, ինչը նախապես երեշխավորված է եղել:

«Արմավիան» հանդիսանում է այս դասի ինքնաթիռների առաջին շահագործողներից, սակայն մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ «Արմավիան» մտադիր է հրաժարվել 1-ին ինքնաթիռի շահագործումից և ձեռք չի բերելու նաև երկրորդ «Սուպերջեթը», ինչպես ծրագրվում էր նախկինում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---