16 օգոստոսի 2012 - 10:13 AMT
Պակիստանի հյուսիսում ՌՕՈւ բազայի վրա հարձակման արդյոնքում սպանվել է 2 զինծառայող

Պակիստանի հյուսիսում տեղակայված Քամրա քաղաքում ՌՕՈւ բազայի վրա հարձակման արդյոնքում սպանվել է 2 զինծառայող:

Ինչպես հաղորդում է Ռոյթերսը, բախման արդյունքում ոչնչացվել է 6 գրոհային:

Ինչպես գործակալությանը հաղորդել է ավիաբազայի ներկայացուցիչը, օբյեկտում միջուկային զենք չի եղել: Բազայում տեղակայված ավիացիոն տեխնիկան չի տուժել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ զինված մարդիկ հարձակվել են ավիաբազայի վրա, և 3-ժամյա հակամարտության ընթացքում բազայի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է շրջափակել ահաբեկիչներին: