ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է Ադրբեջանին եւ Հայաստանին համակողմանիորեն աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին` նախօրեին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ: «Մենք հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին, բայց համոզված ենք, որ այդ հիմնախնդիրն անկարելի է լուծել ուժային մեթոդներով»,- ընդգծել է Իրանի նախագահը: Միեւնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ Իրանը պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---