ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել Ռուսաստանի առաջարկը` խստորեն քննադատելու Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել Ռուսաստանի առաջարկը` խստորեն քննադատելու Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել Ռուսաստանի առաջարկը` խստորեն քննադատելու Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները իրենց խորին անհանգստությունն են արտահայտել պայթյունի առնչությամբ և կրկնել են իրենց կոչը հակամարտության բոլոր կողմերին` ապահովել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների անվտանգությունը»,-ասվում է հայտարարությունում:

Այսպիսով, ՄԱԿ-ի ԱԽ-ն ոչ մի կերպ չի արձագանքել Դամասկոսի պայթյունին:

Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին «Դամա Ռոզ» հյուրանոցի մերձակայքում, որտեղ բնակվում են ՄԱԿ-ի միջազգային դիտորդները: Պայթյունի արդյունքում զոհվել է 3 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---