Այս տարի Հայաստան է այցելել 800 հազար զբոսաշրջիկ, իսկ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մոտ 3 միլիոն է

Այս տարի Հայաստան է այցելել 800 հազար զբոսաշրջիկ, իսկ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մոտ 3 միլիոն է

PanARMENIAN.Net - Հայաստանն անհաշվենկատ և անհեռանկար տնտեսական քաղաքականություն է վարում:Նման կարծիք հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որպես օրինակ բերելով այն, որ այս տարի Հայաստան այցելել է 800 հազար զբոսշրջիկ, մինչդեռ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մոտ 3 միլիոն է, իսկ Ադրբեջան են այցելել շուրջ 1.5 միլիոն զբոսաշրջիկներ: Ըստ Արմեն Պողոսյանի՝ Հայաստանում տուրիզմի զարգացմանը առաջին հերթին խոչնդոտում է արհեստավարժ կադրերի և ներդրումների պակասը. «Հայաստանում կա ուսումնական հաստատություն , որը տուրիզմի ոլորտի համար կադրեր է պատրաստում, սակայն դրա արդյունքը ես չեմ տեսնում, քանի որ հատկապես սպասարկման ոլորտում կադրերի պատրաստվածության մակարդակը շատ ցածր է: Հայաստանը մի երկիր է, որի 2 գերակա ուղղություններից մեկը տուրիզմն է, սակայն այս ոլորտ ամենաշատն է թերանում », -ասաց բանախոսը :

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---