
Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում որոշում է ընդունել «ԱԼՆԵՍ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ ներմուծելու թույլտվություն տալու մասին:
Ինչպես պարզաբանել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այդ կառավարական որոշումն ուղղված է ընդերքի օգտագործման ոլորտում աշխատանքներ ապահովելուն:
Նախարարը նշել է, որ հանրապետությունում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերը, մշակվել են պայթեցման աշխատանքների իրագործման նորմատիվ ակտեր` նպատակ ունենալով կանխել խնդիրների առաջացումն ինչպես բնապահպանական ոլորտում, այնպես էլ տեխնիկական անվտանգության ապահովման: