ԱՄՆ ՊՆ հերքում է հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ ափերի մոտ ռուսական սուզանավ է հայտնվել

ԱՄՆ ՊՆ հերքում է հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ ափերի մոտ ռուսական սուզանավ է հայտնվել

PanARMENIAN.Net - Պենտագոնը հերքել է ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ 971 նախագծի ռուսական ատոմային սուզանավը, որը զինված է հեռահար հրթիռներով, մոտ 1 ամիս առաջ աննկատ լողացել է Մեքսիկական ծոցի ջրերում` ԱՄՆ ափի մոտակայքում:

«Չգիտեմ, թե ինչի վրա է հիմնված այս տեղեկատվությունը, սակայն այն իրականությանը չի համապատասխանում»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ուենդի Շնայդերի խոսքը հաղորդում է Korrespondent.net-ը:

Նախորդ երեքշաբթի տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ ԱՄՆ ափերի մոտ հայտնվել է ռուսական սուզանավ: Այս նորությունը հրապարակվել էր Washington Free Beacon պարբերականում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---