7  16.08.12 - ՀԱԿ-ի ակտիվիստների երթը դեպի ԵԽԽՎ-ի Երևանյան գրասենյակ

«Ազատում ենք ՀԱԿ ակտիվիստներին» նախաձեռնությունը նամակ հանձնեց ԵԽԽՎ-ին

«Ազատում ենք ՀԱԿ ակտիվիստներին» նախաձեռնությունը նամակ հանձնեց ԵԽԽՎ-ին

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ 2-6 տարվա ազատագրման դատապարտված ՀԱԿ ակտիվիսներին ազատ արձակելու պահաջով հերթական երթ-ակցիան:

100-ից ավելի ՀԱԿ ներկայացուցիչներ, քաղաքացիներ «ազատություն քաղբանտարկյալներին» կոչերով երթով շարժվեցին դեպի ԵԽԽՎ երևանյան գրասենյակ:

Գրասենյակի առջև ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանն ընթերցեց «Ազատում ենք ՀԱԿ ակտիվիստներին» նախաձեռնության կողմից կազմված, գրասենյակին հանձնելիք նամակը, որում մասնավորապես նշվում է. «2012 թվականի հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք մարաշ ընդհանուր իրավասության դատարանը օրենքի խախտումով դատապարտեց ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին 6 տարի, Արտակ Կարապետյանին 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին 2 ական տարի ազատազրկման քրեական օրենսգրքի 216 («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն») և 258 («Խուլիգանություն») հոդվածներով: 2011 թվականի օգոստոսից սկսած գործի քննությունն ընթացել է օրենքի բազաթիվ խախտումներով, մասնավորապես, երիտասարդներին ներկայացված մեղադրանքը կառուցված է սույն գործում որպես տուժող և վկա նեգրավված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա, միջադեպին ականատես են եղել բազմաթիվ անձիք, ովքեր կարող էին գործի հանգամանքենրի վերաբերյալ արժանահավատ, օբյեկտիվ ցուցմունքեր տալ , սակայն նրանք նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել: Ինչպես բերման ենթակվելիս, այնպես էլ որպես կասկածյալ ձերբակալվելու պահին, ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: Բերման ենթարկելու, ինչպես նաև որպես կասկածյալ ձերբակալելու վերաբերյալ արձանագրությունները կազմվել են առանց փաստաբանների ներկայության: Փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից որպես հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին` մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու փաստիառթիվ, սակայն նշված հաղորդման հիման վրա քրեկան գործի հարուցումը մերժվել է:

Նախաքննության ընթացքում մեղադրվող կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննվել են միջադեպի ականատես մի շարք անձինք, սակայն վերջիններս այդպես էլ չեն ընդգրկվել դատակոչի ցուցակում: Նախաքննության ընթացքում ճնշում է գործադրվել միջադեպին ականատես այն անձանց վրա, ովքեր որպես վկա ցուցմունք տալու նպատակով տեղափոխվել են ոստիկանության կենտրոնական բաժին: Հիմք ընդունելով վերոշարադրյալը և հաշվի առնելով խստագույն պատժաչափերը , որոնց դատապարտվել են ՀԱԿ ակտիվիստները, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ շատ ավելի ծանր դեպքերի առընչությամբ դատարանը կայացրել է ազատազրկում չնախատեսող վճիռներ, մենք հանգում ենք այն եզրակացությանը, որ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ վրեժխնդրության մասշտաբով դեռևս նախադեպը չունեցող այս դատավարության հիմքում ընկածեն հենց քաղաքական դրդապատճառներ: Պետք է նշել նաև այն հանգամանքը, որ դատապարտյալ երիտասարդները բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների մասնակիցներ էին, որոնցից էին մեծ աղմուկ բարձրացրած Երևանի կենտրոնում փակված վաճառակետերի աշխատողների իրավունքների պաշտպանությունը և բնապատհապանական շարժումները, իսկ ներկայումս «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամներ են: Այս դատավարությամբ իշխանությնները փաստորեն փորձում են սպառնալ նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվացող խմբերին: Կարևոր է նաև այն փաստը, որ թեև վերոնշյալ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև և դիտվում է մարդու իրավունքների տեսանկյունից, բայց դատավարության արդյունքում ազատազրկման են դատապարտվել բացառապես քաղաքացիներ: Չկա ոստիկան , որին առաջադրված լինի մեղադրանք և բոլոր ոստիկանները գործով անցնում են տուժողի կարգավիճակով: Մենք դիմում ենք ԵԽԽՎ –ին , միջազգային հանրությանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և պահանջում ենք անարձագանք չթողնել Հայաստանում տեղի ունեցող իշխանական ապօրինությունները, հավատարիմ մնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արժեքային համակարգը որդեգրած առաջատարի կոչմանը և բոլոր հնարավոր միջոցները ներդնել Հայաստանում իրենց քաղաքացիական և քաղաքական իրավունքներն իրացնող, ժողովրդավարական ազատության և քաղաքական ազատ մրցակցության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու համար»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---