Pussy Riot-ը գործիք է Արևմուտքի ձեռքում` ուղղված Ռուսաստանը փլուզելուն, կարծում է Միխայիլ Գալուստյանը

Pussy Riot-ը գործիք է  Արևմուտքի ձեռքում` ուղղված Ռուսաստանը փլուզելուն, կարծում է Միխայիլ Գալուստյանը

PanARMENIAN.Net - Հանրահայտ ռուս շոումեն Միխայիլ Գալուստյանը միացել է մի շարք ռուսական աստղերի, որոնք դատապարտում են Pussy Riot-ի գործողությունները, հաղորդում է ՌԲԿ-ն: Միևնույն ժամանակ, Գալուստյանը հանդես է գալիս աղջիկներին կալանքից ազատելու օգտին, սակայն առաջարկում հեռացնել նրանց եկեղեցուց, քանի որ, նրա խոսքով, նրանք ընդամենը գործիքի դեր են կատարում Արևմուտքի կողմից ռուսական հասարակությունը պառակտելու գործում:

«Նրանք խաղաքար են այս խաղում, որն Արևմուտքը համառորեն փաթաթում է մեր վզին: Նրանք դավադիրների հերթական փիար քայլն են, որոնք ստուգում են մեր դիմացկունությունը: Ես խղճում եմ նրանց: Նրանք, երևում է, մինչև վերջ չեն հասկացել, թե ինչի մեջ են խճճվել»,- ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---