Ալժիրի ԱԳ նախկին նախարարը դարձել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց` փոխարինելով Քոֆի Աննանին![]() 17 օգոստոսի 2012 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց է նշանակվել Ալժիրի ԱԳ նախկին նախարար Լահդար Բրահիմին: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Մինչև Բրահիմին, հատուկ բանագնացի պաշտոնը զբաղեցնում էր Քոֆի Աննանը, ով որոշել է չերկարաձգել իր մանդատը, որի ժամկետն ավարտվում է օգոստոսի 31-ին: Բրահիմին ալժիրյան ԱԳ նախարար է եղել 1991-1993թթ: Նա նաև աշխատել է որպես ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իրաքում, Աֆղանստանում, Հաիթիում և Հարավային Աֆրիկայում, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |