Արշակ Պետրոսյան. Հայ շախմատիստները լավ մարզավիճակում են և պատրաստ են Օլիմպիադային![]() 18 օգոստոսի 2012 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում անցկացվելու է հոբելյանական`40-րդ, շախմատային Օլիմպիադան: Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել օգոստոսի 12-ից: Հայ շախմատիստները Ծաղկաձորում մարզվելու են մինչև օգոստոսի 22-ը, այնուհետև մի քանի օր հանգստանալու են և օգոստոսի 26-ին մեկնելու են մրցավայր: «Հավաքին մասնակցում են թիմի բոլոր անդամները, նախապատրաստվում ենք ինչպես միշտ: Օրական երկու մարզում ենք անցկացնում, առավոտյան շախմատիստները ֆիզիկական պատրաստվածության վրա են աշխատում, իսկ երեկոյան բուն շախմատային պարապմունքն է, որը տևում է 4 ժամ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյանը: Ըստ մարզչի, շախմատիստները լավ մարզավիճակում են, և շատ կարևոր է, որ այս տարի բոլորն էլ տարբեր միջազգային մրցաշարերում լավ արդյունքներ են ցույց տվել. «Ամեն ինչ կանենք լավ հանդես գալու համար, սակայն հաջողության հասնելու համար շատ կարևոր է նաև բախտի գործոնը: Շատ ուժեղ հավաքականներ են հանդես գալու, որոնց թվում կարող եմ նշել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ադրբեջանին, Ուկրաինային, Ֆրանսիային, Իսրայելին, նրանք բոլորն էլ թեժ պայքար են ծավալելու հաղթանակի համար»: Ստամբուլյան Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |