Իտալիայում բացել են Մեդիչի ընտանիքի գաղտնի միջանցքը այցելուների համընդհանուր մուտքի համար![]() 18 օգոստոսի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում այցելուների համար բացվել է Վազարիի գաղտնի միջանցքը, որը պատկանում է Մեդիչի ընտանիքին: Այն Ուֆիցի պալացիոյից տանում է Պիտի պալատ` Առնո գետի մյուս կողմը: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, նա անցնում է Ֆլորենցիայի հին մասով` ներառյալ Պոնտե Վեքիո հայտնի կամուրջը: Մեդիչիներն օգտագործել են գաղտնի միջանցքը քաղաքում արագ տեղաշարժվելու կամ նրա համար, որպեսզի թաքնվեն իրենց ամրոցում: Մեկ կիլոմետրանոց միջանցքը կառուցվել է 1565-ին ճարտարապետ Ջորջո Վազարիի կողմից Կոզիմո դե Մեդիչիի հրամանով: Միջանցքում հայտնվելն այնքան հեշտ չէ, խմբում տեղերի քանակը սահմանափակ է: Վազարիի միջանցք են թողնում օրական 50 այցելուների: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |