Օգոստոսի 14-18-ը Հայաստանում 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,98 դրամ, ռուբլու` 12,77 դրամ

Օգոստոսի 14-18-ը Հայաստանում 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,98 դրամ, ռուբլու` 12,77 դրամ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-18-ն արժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,028,833 ԱՄՆ դոլար 1 դոլարի համար 410.98 դրամ միջին կշռված փոխարժեքով և վաճառվել 101.989.658 դոլար 1 դոլարի համար 412.04 միջին կշռված փոխարժեքով, հադորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:

Նշված շրջանում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կատարվել է 13.900.000 դոլարի առք և վաճառք մեկ դոլարի համար 411.41 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ներբանկային շուկայում կատարվել է 2.900.000 դոլարի առք և վաճառք 1 դոլարի համար 411.75 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 866.183.746 ռուսական ռուբլի մեկ ռուբլու համար 12.77 միջին կշռված փոխարժեքով և վաճառվել 100.341.533 ռուսական ռուբլի 12.98 դրամ փոխարժեքով:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում նշված շրջանում գործարքներ չեն կատարվել:

Օգոստոսի 6-12-ը բանկերի կողմից դրամով տրամադրվող վարկերի ծավալը կազմել է 26,4 մլրդ, իսկ դոլարով տրամադրվող վարկերի ծավալը` 37,3 մլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---