ԱՍԱԼԱ . Սիրիահայության դեմ թուրքերի ցանկացած ռազմական արկածախնդրություն հանդիպելու է մեր համարժեք հակազդեցությանը

ԱՍԱԼԱ . Սիրիահայության  դեմ  թուրքերի ցանկացած  ռազմական արկածախնդրություն  հանդիպելու է մեր համարժեք հակազդեցությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ)այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադրձել է Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է «Սիրիայի հայ համայնքի անվտանգությունն ու անդորրը սպառնացող թուրքական որևէ ռազմական արկածախնդրություն, ուղղակի կամ անուղղակի որևէ ոտնձգություն, հանդիպելու է մեր համարժեք հակազդեցությանը: Թուրքիայի դավադիր և թշնամական քաղաքականությունը դրացի երկրների դեմ հասել է իր գագաթնակետին, ինչը բացահայտորեն` տարածաշրջանում ամբողջական մեկուսացման է առաջնորդում նրան:

Իրաքի գերիշխանության դեմ ծավալվող ոտնձգությունները, Սիրիայի արյունալի տագնապում ուղղակի ռազմական միջամտությունը, Հայաստանի դեմ կիրառված քսանամյա շրջափակման շարունակությունը, Իրանի դեմ դավադիր և երկդիմի քաղաքականությունը, Կիպրոսի և Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ չդադարող, հերթական գրգռիչ ոտնձգությունները և քյուրտ ժողովրդի դեմ օրեօր աճող բարբարոսային հալածանքը, տարածաշրջանում Թուրքիային վերածել են դավադրությունների և անկայունության հրահրման կենտրոնի: Թուրք մտավորականությանն ու առաջադեմ հանրությանը զգուշացնում ենք, որ սեփական պատմության սև էջերի հետ հաշտվելու և այլ ժողովուրդների իրավունքները հարգելու փոխարեն, թուրքական իշխանությունների կողմից հարևան երկրների նկատմամբ ցեղասպանական և թշնամական քաղաքականության շարունակությունը և Օսմանյան արյունախում կայսրության վերակենդանացման երազանքներ փայփայելը, միմիայն ավելացնելու են դրացի ժողովուրդների մոտ թուրք հասարակության դեմ կուտակված դարերի արդար ատելությունն ու թշնամանքը»:

Մեր համերաշխությունն ենք հայտնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ և հայտարարում, որ արաբ ժողովուդը ինքը պիտի որոշի իր ճակատագիրը, կերտի իր ապագան և պետք չունի թուրք իշխանությունների կոկորդիլոսյան արցունքներին և երկդիմի հոգատարությանը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---