Հայաստանում ստեղծվելու է մարդասիրական օգնությունների տարածաշրջանային կենտրոն

Հայաստանում ստեղծվելու է մարդասիրական օգնությունների տարածաշրջանային կենտրոն

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Նախարարը ներկայացրեց օրերս Մինսկում տեղի է ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դրանց համաձայն` Հայաստանում ստեղծվելու է ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների համատեղ մարդասիրական օգնությունների կովկասյան տարածաշրջանային կենտրոն։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան ասել է, որ այդ կենտրոնը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանի համար։ Ա. Երիցյանի առաջարկությամբ` ՀԱՊԿ անդամ երկրների ճգնաժամային կառավարման կենտրոնները պետք է ամենօրյա կապ պահպանեն և իրականացնեն տեղեկատվության փոխանակում։

ԱԻ նախարարը հանձնարարեց ՃԿԿ-ում հնարավորինս կրճատել ահազանգ-արձագանք ժամանակահատվածը` այն հասցնելով նվազագույնի։ Շուտով բոլոր հրշեջ մասերում և հրշեջ մեքենաների վրա կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կօգնեն գրեթե ամբողջությամբ վերահսկել արտակարգ պատահարներին արձագանքման գործընթացը։ Վերջին չորս ամսվա ընթացքում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 430 հազարից ավելի զանգ։

Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում «1-02» ծառայությունում ստացվել է մոտ 170 հազար, իսկ շտապօգնության ծառայությունում` շուրջ 200 հազար ահազանգ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---