«Ժառանգությունը» կոչ է արել սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քննարկել ընդդիմության օգտին20 օգոստոսի 2012 - 19:09 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը Սյունիք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Լոռի մարզերում սեպտեմբերի 9-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններում առաջադրել է թեկնածուներ և զորակցություն է հայտնել ընդդիմադիր այլ կուսակցություններ ներկայացնող թեկնածուների: «Հասարակությանը կոչ անելով ընտրել «Ժառանգության» կողմից առաջադրված կամ զորակցություն վայելող անձանց՝ կուսակցությունը հորդորում է ամենուր քվերակել հօգուտ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների»,-ասվում է կուսակցության մամլո հաղորդագրությունում: Գյումրիի քաղաքապետի ընտրությունում «Ժառանգությունը» պաշտպանում է ՀՅԴ-ի կողմից առաջադրված Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: «Հավատարիմ քաղաքացիականհասարակությանը սատարելու իր ավանդույթին, Գյումրիի ավագանու համար պայքարում կուսակցությունը պաշտպանում է «Քաղաքը մերն է» նախաձեռնության առաջադրած թեկնածուներին»,-նշվում է հաղորդագրությունում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |