62-ամյա Դայանա Նայադը չի կարողացել լողալով անցնել Ֆլորիդայի նեղուցը և ռեկորդ սահմանել

62-ամյա Դայանա Նայադը չի կարողացել լողալով անցնել Ֆլորիդայի նեղուցը և ռեկորդ սահմանել

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի լողորդ Դայան Նայադը հրաժարվել է Կուբայի ափերից մինչև Ֆլորիդա 162 կմ տարածքը լողալով անցնելու փորձից:

Դա 62-ամյա ամերիկուհու չորրորդ փորձն էր: Այս անգամ նա հույս ուներ դառնալ առաջին մարդը, ով կհաղթահարի Ֆլորիդայի նեղուցն առանց շնաձկներից հատուկ վանդակի:

Երկու օրվա ընթացքում Նայադը պայքարել է փոթորկի, ուժեղ հոսանքի և թունավոր մեդուզաների այրվածքների հետ, բայց արդյունքում հրաժարվել է ռեկորդ սահմանելու փորձից և բարձրացել է իրենց ուղեկցող նավի վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---