«Ժողովուրդ». Մասիսի կրակոցների գործը տեղափոխվել է Արտաշատի քննչական բաժանմունք

«Ժողովուրդ». Մասիսի կրակոցների գործը տեղափոխվել է Արտաշատի քննչական բաժանմունք

PanARMENIAN.Net - Մասիսում նախորդ շաբաթ տեղի ունեցած կրակոցների գործը Մասիսի բաժանմունքից տեղափոխվել է Արտաշատի քննչական բաժանմունք : «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` պատճառն այն է, որ Մասիսի քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանը վիճաբանության մյուս կողմի` ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի բարեկամն է: Այս գործով մեղադրվող Վոլոդյա Դալլաքյանի հայրը` ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանը, թերթի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունները` ասելով. «Տեղափոխել ենք գործը, որովհետև միակողմանի քննություն էր տարվում»: Թերթի հարցին, թե այսքանից հետո արդյոք ինքնաբացարկ կհայտնի, նա պատասխանել է. «Ես դրել եմ ու պայքարում եմ: Ոչինչ չի կարող դրան խանգարել»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---