ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԱՀԱՑԱԾ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

PanARMENIAN.Net - Օրերս վախճանված Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի աշխատակազմի աշխատակից Գեորգի Խելաշվիլին մահացած է հայտնաբերվել իր տանը: Ինչպես «Նովոստի» ռուսական լրատվական գործակալությանը տեղեկացրել է ոստիկանության եւ հասարակական անվտանգության գործերի նախարարության մամուլի ծառայության պետ Գուրամ Դոնաձեն` «առայժմ ուսումնասիրվում է ինքնասպանության վարկածը»: «Վրաստանի ոստիկանության նախնական վարկածի համաձայն` ինքնասպանությունը կատարվել է հրազենի օգնությամբ, որը Խելաշվիլին, ենթադրաբար, վերցրել էր հարեւանից»,- հաղորդել է Դոնաձեն: Հարուցվել է քրեական գործ: Ինչպես ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Թբիլիսիի ոստիկանությունում, Խելաշվիլին մահից առաջ գրություն է թողել իր ընտանիքին` խնդրելով հարազատներին ներել իրեն նրա համար, ինչ ինքը կատարելու է: Նշենք, որ ինքնասպանության պահին տանն են գտնվել նրա մայրը, կինը եւ հնգամյա երեխան:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---