Վենետիկի կինոփառատոնի 23 ֆիլմեր հասանելի կլինեն ինտերնետում դիտման համար

Վենետիկի կինոփառատոնի 23 ֆիլմեր հասանելի կլինեն ինտերնետում դիտման համար

PanARMENIAN.Net - Վենետիկի միջազգային կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ 10 լիամետրաժ և 13 կարճամետրաժ ֆիլմեր, որոնք մտնում են «Հորիզոններ» ծրագրի մեջ, հասանելի կլինեն ինտերնետում դիտման համար: Ֆիլմերի ցուցադրությունները միաժամանակ կանցկացվեն Վենետիկում պաշտոնական պրեմիերայի հետ:

Կազմակերպիչները հույս ունեն, որ նման նախաձեռնությունը կաջակցի երիտասարդ հեղինակներին և նրանց աշխատանքներին:

Օնլայն դիտումը հասանելի կլինի կինոփառատոնի պաշտպանված կայքում, բայց որոշ ռեժիսորներ վախենում են, որ իրենց ֆիլմերը կդառնան համակարգչահենների զոհը:

Օնլայն կինոթատրոն մուտք գործելու համար պետք է գրանցվել Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական կայքում, ձեռք բերել վիրտուալ տոմս և ստանալ հղում ընտրված կինոնկարը դիտելու համար: Տոմսի արժեքը կազմում է 4,20 եվրո:

Վենետիկի 69-րդ կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: Լիամետրաժ ֆիլմերի օնլայն դիտման ցուցակը.

Gli Equilibristi («Աճպարարը»)` օգոստոսի 30

El Sheita Elli Fat («Դժգոհության ձմեռ»)` սեպտեմբերի 1

Boxing Day («Նվերների օր»)` սեպտեմբերի 2

Low Tide («Խաղաղ մակընթացություն»)` սեպտեմբերի 2

Leones («Առյուծներ»)` սեպտեմբերի 3

The Cutoff Man` սեպտեմբերի 4

L’intervallo («Ինտերվալներ»)` սեպտեմբերի 5

Bellas Mariposas («Գեղեցիկ թիթեռներ»)` սեպտեմբերի 6

Yema` սեպտեմբերի 6

«Ես էլ եմ ցանկանում»` սեպտեմբերի 7

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---