Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են Բաշար Ասադի ռեժիմի անկման ուղիները

Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են Բաշար Ասադի ռեժիմի անկման ուղիները

PanARMENIAN.Net - Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները Անկարայում անցկացրել են «օպերատիվ պլանավորման խմբի» առաջին հանդիպումը, որի նպատակն է լինելու այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կնպաստեն սիրիական նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը:

Հանդիպումը կայացել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Հալիթ Ջևիկի և Անկարայում ԱՄՆ դեսպան Էլիզաբեթ Ջոնսի համանախագահությամբ:

Միջոցառման արդյունքների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա, սակայն հայտնի է, որ կողմերը պատրաստվում էին քննարկել ուղիները, որոնք կարագացնեն սիրիական ռեժիմի կործանումը, ինչպես նաև նման ելքի հնարավոր հետևանքները, մասնավորապես` քիմիական զենքի տարածման սպառնալիքը, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---