
Ֆրանսիական Le Monde պարբերականը հաղոևդել է, որ Մոհամմեդ Մերայի գործի հետաքննության արդյոնքում պարզէ դարձել, որ նա միայնակ հանցագործ չէր: Նա այս տարվա մարտին Թուլուզ քաղաքում սպանել էր 7 մարդու:
Ըստ պարբերականի տեղեկատվության, 24-ամյա Մերան լայն կապեր ուներ, որոնք ներառում են 20-երկիր, այդ թվում` Եգիպտոսը, Մարոկկոն, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան:
Ըստ թերթի, Մերան, ով իրեն կոչել է «Ալ-Քաիդայի» անդամ, հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2009-ին, մի քանի անգամ մեկնել է Մերձավոր Արևելք և Աֆղանստան, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը: