Պան Գի Մունը օգոստոսի 24-ին կհանդիպի Սիրիայի հարցերով նոր հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ

Պան Գի Մունը օգոստոսի 24-ին կհանդիպի Սիրիայի հարցերով նոր հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուրբաթ օրը կհանդիպի Սիրիայի հարցերով նոր հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ, լրագրողների է հաղորդել միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

Սա կլինի Պան Գի Մունի առաջին հանդիպումը Բրահիմիի հետ` ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի պաշտոնում նրա նշանակումից հետո:

Մինչ այդ Սիրիայում արդեն 17 ամիս չեն դադարում զինված բախումները: Ըստ Սիրիայի կառավարության տվյալների, այս ընթացքում զոհվել է 8 հազար, իսկ ընդդիմության և ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով 20 հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---