Մարտին Սկորսեզեին մեղադրում են 20-ամյա վաղեմության պայմանագիրը չկատարելու մեջ

Մարտին Սկորսեզեին մեղադրում են 20-ամյա վաղեմության պայմանագիրը չկատարելու մեջ

PanARMENIAN.Net - Cecchi Gori Pictures ընկերությունը Լոս Անջելեսի դատարանում մեղադրանք է ներկայացրել Մարտին Սկորսեզեին:

Պատճառը դեռևս 1990-ին ընկերության հետ կնքած պայմանագրի չիրականացումն է: Համաձայն այդ պայմանագրի, Սկորսեզեն պետք է զբաղվեր ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի «Լռություն» վեպի էկրանավորմամբ:

Սկզբանե ենթադրվում էր, որ ռեժիսորը ֆիլմի նկարահանումները կսկսի, երբ կավարտվեն «Կունդուն» ֆիլմի շուրջ աշխատանքները: Վերջինս էկրաններին է հայտնվել 1997թ: Սակայն դրանից հետո ևս «Լռության» նկարահանումները չեն սկսվել:

Ներկայացված մեղադրանքի վերաբերյալ Մարտին Սկորսեզեի ներկայացուցիչներից առայժմ մեկնաբանություններ չեն ստացվել, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---