Առաջիկա 10 օրերին Հայաստանում կբացվի Ռոսագրոլիզինգի ներկայացուցչություն

Առաջիկա 10 օրերին Հայաստանում կբացվի Ռոսագրոլիզինգի ներկայացուցչություն

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջիկա 10 օրերին կարող է բացվել Ռոսագրոլիզինգի ներկայացուցչություն: Այդ մասին Երևանում օգոստոսի 24-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք արդեն մի տարի բանակցություններ ենք վարում Ռոսագրոլիզինգի հետ, որը մեծ հնարավորություններ ունի Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար»,- ասել է նա:

Նախարարի խոսքով, Ռոսագրոլիզինգի ներկայացուցչությունը կզբաղվի արտոնյալ պայմաններով ֆերմերներին գյուղտեխնիկա տրամադրելով, ինչպես նաև խորհրդատվություն կանցկացնի հայ գյուղացիների հետ կոոպերատիվներ ստեղծելու հարցում:

Ավելին, ինչպես հաղորդել է Սերգո Կարապետյանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է պարզել ֆերմերների մոտ անհրաժեշտ տեխնիկայի պահանջարկը:

Ինչ վերաբերվում է կոոպերատիվներ ստեղծելուն, ապա Հայաստանի գյուղնախարարությունը մինչև տարեվերջ կստեղծի շուրջ 20 կոոպերատիվներ գյուղատնտեսության տարբեր հատվածներում: Այսօրվա դրությամբ, երկրում գործում են 39 կենդանաբուծական կոոպերատիվներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---